ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Եվ չկար մեկը, որ գնահատեր նրա տիտանական աշխատանքը

Եվ չկար մեկը, որ գնահատեր  նրա տիտանական աշխատանքը
04.10.2013 | 00:30

Սամվել Ալեքսանյանն ինքն իր նման չէ, մտերիմների պնդմամբ` ինչ-որ բանից «մանթրաշ» է: Ինչի՞ց` չեն կարողանում հասկանալ:
Հաստատ ո՛չ այն պատճառով, որ իր «դուբայյան» ընկերներ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, որպես քավոր և սանիկահայր, իրար հետ մի քիչ էն չեն, ու Արա Աբրահամյանին այդպես էլ չհաջողվեց նրանց հաշտեցնել:
Ոչ էլ ընդդիմադիրների, այդ թվում` Լյուդմիլա Սարգսյանի ¥ում հետ վերջերս շատ լավացել է մեր «չօլիգարխը»¤, Կոստանյանի «առիթով» կորած «դեմ» քվեների պատճառով:
Հաստատ ոչ այն պատճառով, որ նրա զավակների կնունքի դարակազմիկ արարողությանը չէր մասնակցել Ռոբերտ Քոչարյանը. Սամվել Ալեքսանյանը, չնայած իր խոստմանը, այդպես էլ չպատասխանեց մեր հարցին` ցանկանո՞ւմ էր հրավիրել Քոչարյանին կնունքի, հրավիրել է` չի եկե՞լ, թե՞ չի հրավիրել:
Ի դեպ, մեր այն հարցին, թե իր ինչի՞ն էր պետք միլիոնատեր քավորը` Սամվել Կարապետյանը, երբ ինքն ունի իր միլիոնները, ինչո՞ւ հրաժարվեց իր ավանդական քավոր, իշխանություններից մերժված, աչքից ընկած Հակոբ Հակոբյանից ¥Լեդի Հակոբից¤, եկեղեցին փակած, յոթ զավակներով սեղան նստած, նրանց կնքած քրիստոնյա Սամվել Լիմինդրովիչը նույնքան քրիստոնեաբար ասաց. «Քե՞զ ինչ»: Մեզ ամեն ինչ` ասինք: «Ինչ վատ բան ասես գրում եք, ինչ ուզում` իմ մասին ասում եք, մեկդ չեղավ, որ ասեր` շնորհավոր էրեխեքիդ կնունքը»: Ո՞չ մեկը` հարցրինք։
-Ո՛չ մեկը,- դառնացավ Լիմինդրովիչը:
Այդ դեպքում` շնորհավոր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ